Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մասնագետները մշակել են և կվարեն դասավանդողների համար նախատեսված չորս շաբաթյա նոր հեռավար դասընթաց՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով։
Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ որոշ միջոցների կիրառման հմտությունների ուսուցումն է։
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն այնպիսի ծրագրերի և հավելվածների, որոնց օգնությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․
Ընդգրկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել նաև Microsoft Teams հարթակում հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։
«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով առաջին դասընթացը կմեկնարկի մարտի 23-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://elearning.armedu.am/՝ գրանցված մասնակիցների համար, հասանելի (ազատ) կլինի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման կենտրոնի» հարթակում https://dlc.armedu.am/՝ բոլոր դասավանդողների համար։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։