Հեռավար դասընթաց՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով

Հունիսի 07, 2021

Հայտարարում ենք, որ հունիսի 10–ին դասավանդողների համար կմեկնարկի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մասնագետների կողմից մշակված չորս շաբաթյա հեռավար դասընթաց՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով։

Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ որոշ միջոցների կիրառման հմտությունների ուսուցումն է։

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն  այնպիսի ծրագրերի և հավելվածների, որոնց օգնությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․

  • դասի նախագծում (Mind Meister),
  • անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի ստեղծում (CamStudio)
  • համացանցում տեղակայում (Youtube, Microsoft Whiteboard)
  • գիտելիքի ստուգում և գնահատում (Microsoft Forms)։

Ընդգրկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել նաև Microsoft Teams հարթակում հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։

«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով երկրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 10-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://elearning.armedu.am/՝ գրանցված մասնակիցների համար։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև հունիսի 9-ը։

Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։