Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը։ Երկրորդ փուլի չորս խմբերում ընդգրկված ավելի քան 360 հայտատուներից 132 ուսուցիչներ ակտիվ մասնակցել են դասընթացին, ինչպես նաև մշակել են առարկայական հեռավար դասընթացների նախագծեր։
Առաջին և երկրորդ արագացված դասընթացներին արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսուցիչները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրերը՝ էլեկտրոնային տարբերակով։
Հայտարարում ենք, որ մայիսի 20–ին կմեկնարկի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։
Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը՝ https://forms.gle/jjAxChfa6LfEhPtj8 ։
Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց անմիջապես հետո կտեսնեք հայտի հաստատումը, իսկ մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://elearning.armedu.am/) մուտքի ձեր տվյալները։
Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն