Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։
Դասընթացները պետք է մշակվեն ուսումնական պլանին համապատասխան, պարտադիր ունեն տեսադասի բաղադրիչ և վարվեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման համակարգում: Անհրաժեշտության դեպքում ԿՏԱԿ-ի մասնագետները կտրամադրեն խորհրդատվական աաջակցությունը։
Հարկադրված արձակուրդի ընթացքում դպրոցների ուսումնական առարկաների հեռավար ձևով ուսուցումն արդյունավետ կազմակերպող մասնագետները կխրախուսվեն։
Դասընթացների ստեղծման հայտերը պետք է մինչև մարտի 19-ը էլեկտրոնային նամակ ուղարկել heravar@ktak.am հասցեին՝ կցելով մասնակցության հայտը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն