ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետւոթյան օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենալ համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
բ) 3x4 չափի երկու լուսանկար,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
Մրցույթին մասնակցելու համար դիմումները/փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել 2020 թվականի փետրվարի 25-ից մարտի 25-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.`010-58-34-83, 010-59-96-59։
Մրցույթը տեղի կունենա 2020թ. մարտի 31-ին, ժամը 13:00-ին` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հասցե` ք. Երևան, Բուռնազյան 37։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն