Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է փետրվարի 4-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավար Սոնա Գևորգյանի` sona@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 1-ը: