Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, Իթվինինգ ծրագրում գրանցված ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հունվարի 21-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավար Սոնա Գևորգյանի` sona@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունվարի 20-ը: