Հոկտեմբերի 30-ին, ժամը 13։30-ին տեղի կունենա «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն` Բուռնազյան 37, թիվ 16 ավագ դպրոցի հարևանությամբ)։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը։
ՀԲ-ի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրով 2018թ.-ի ապրիլից մեկնարկել էին ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 44.0264.901 դրամ է: ԿՏԱԿ-ն իրականացնում է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն և շարունակականության ապահովումը:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Օֆելյա Կամավոսյանին` 041-66-03-58 հեռախոսահամարով: