Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն» (ՀՈւԿ), որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացներ իրականացնելն է։
Այս՝ 2019-2020 ուսումնական տարում, երկու միջնակարգ դպրոցների բոլոր դասարանների համար կազպակերպվելու են ֆիզիկա և քիմիա ուսումնական առարկաների հեռավար ուսուցում՝ համաձայն ուսումնական ծրագրերի և առարկայական չափորոշիչների։
ՀՈւԿ-ի դասընթացները վարելու համար ԿՏԱԿ-ը հայտարարում է նշված առարկաների մեկական մասնագետների՝ դասընթացավարների ընտրություն։ Դասընթացավարները կվարձատրվեն դպրոցների կողմից՝ համաձայն կնքված պայմանագրերի։
Մասնագետները պետք է ունենան․
Կարևորվում է նաև ԿՏԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Հայկական կրթական միջավայրում» (հեռավար ուսուցման համակարգ, պաշարների շտեմարան, ֆորում) ունեցած ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը
Դիմելու համար պետք է մինչև սեպտեմբերի 20-ը էլեկտրոնային նամակ ուղարկել info@ktak.am հասցեին՝ կցելով CV և պահանջվող պայմանների մասին վկայող փաստաթղթերը։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն