ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
Ծրագրի անվանումը՝ «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» Կրթական ծրագիր
Ֆինանսավորման աղբյուրը՝ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ
Խորհրդատվական ծառայության անվանումը` վիրտուալ պլատֆորմի և էլեկտրոնային գրադարանի մշակման և ներդրման խորհդատվական ծառայություն
Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` տող 8
«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներից ստացել է դրամաշնորհ, և նախատեսվում է այդ միջոցների մի մասն օգտագործել խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց:
Տվյալ խորհրդատվական ծառայությունը (այսուհետ` Ծառայություններ) ներառում է հետևյալ աշխատանքները.
Խորհրդատվկան աշխատանքները կիրականացնի 6,5 ամսվա ընթացքում՝ 4 փուլով:
«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը համապատասխանող Խորհրդատվական ընկերություններին (այսուհետ` Խորհրդատուներ) հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված կազմակերպություններըպետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:
Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.
Կազմակերպության ընդհանուր փորձ
Կազմակերպության հատուկ փորձ
Աշխատակազմի որակավորում
Ծրագրավորողներին ներկայացվող պահանջներ՝
Վեբ-դիզայներին ներկայացվող պահանջներ՝
Խորհրդատվական կազմակերպությունը կգնահատվի հետևյալ կերպ.
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի համաձայն «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով ու դրամաշնորհներով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (Խորհրդատուների ուղեցույց) Խորհրդատուի որակավորման հիման վրա ընտրության մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները կարող են դիմել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ ք.Երևան, Տիգրան Մեծի փող. 17 հասցեով, (էլ. փոստ. interdep@aspu.am) մինչև 2018թ. դեկտեմբերի 3-ը ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (+37410) 597086 հեռախոսահամարով: