Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:
Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հուլիսի 5-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավար Սոնա Գևորգյանի` sona@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 3-ը: