Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ծնողների համար կազմակերպում է «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար անվճար դասընթաց:
Դասընթացը ստեղծվել է Ռուզաննա Ստեփանյանի նույնանուն ուղեցույցի հիման վրա, որը մշակվել է Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր հովանավորը Բիլայն ընկերությունն է:
Հեռավար դասընթացի շնորհիվ ծնողները, որոնց երեխաներն ակտիվորեն օգտվում են համակարգչից, համացանցից, բջջային հեռախոսներից, կստանան հետևյալ հարցերի պատասխանները.
Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է նոյեմբերի 8-ին: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 7-ը լրացնել կցված հայտը և ուղարկել ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանի marieta@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին: