Աշխատանքային այց՝ Արցախի Հանրապետություն

Հուլիսի 6, 2017

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները հուլիսի 3-ից 5-ը ներառյալ (3 օր) գտնվում էին Արցախում՝ Արցախի Հանրապետության (ԱրՀ) կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողասյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը և գլխավոր հաշվապահ Հ.Իփեքչյանը ներկայացրեցին ԱրՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության պաշտոնական կայքի նոր տարբերակը, Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ակնկալվող նոր ծրագրերը: