«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունիս ամսին

Հունիսի 30, 2017
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված ու շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալն ու վերջինիս հիմնական ենթակայքերը՝ Հայկական կրթական ֆորումը, «Պաշարների շտեմարան» կայքը և Հեռավար ուսուցման համակարգը հունիս ամսին ունեցել են ավելի քան 830,000 էջի դիտում: Յուրաքանչյուր օր պորտալն ու իր ենթակայքերը ունեցել են միջինում 5,000 այցելու, ամսվա ընթացքում այցելուներն եղել են ավելի քան 60,000: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը 5.5 րոպե է:

Բացի Հայաստանից կայքն ունի այցելուներ նաև ՌԴ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից ու հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական ֆորումի քնարկումներում հունիս ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է մոտ 2,200 գրառում, ստեղծվել է մոտ 120 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 114 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում հունիս ամսին տեղադրվել է 157 նոր կրթական պաշար` 270 կցված ֆայլով: Միայն նոր տեղադրված պաշարների դիտումների թիվը գերազանցել է 45,000-ը, իսկ կցված ֆայլերի բեռնումների թիվն անցել է 40,000-ից: Այս ընթացքում կայքում գրանցվել է 390 նոր օգտվող:

Հեռավար ուսուցման համակարգում այս ամսին կազմակերպվել է մեկ դասընթաց` երկու փուլով, որոնց մասնակցել է 54 ուսուցիչ:

Հայկական կրթական միջավայր պորտալի նորություններ բաժնում այս ամսվա ընթացքում տեղադրվել է կրթական ուղվածության ավելի քան 60 նորություն և 5 հայտարարություն, թարմացվել են մյուս բաժինները: 

 

Պորտալի աշխատանքի վիճակագրությունը մայիս ամսին կարող եք դիտել այստեղ: