Աշխատանքային քննարկում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում

Փետրվարի 9, 2017

Փետրվարի 8-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարման թեման կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ բացահայտմանն ուղղված էլեկտրոնային  ծրագրի ստեղծման և ներդրման իրավական հիմքերի մշակման և հաստատման  շրջանակներում էր։ Քննարկմանը մասնակցում էր նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթությունից դուրս մնացած երեխաների հարցերով  տարածաշրջանային խորհրդատու-համակարգող Լետիսիա Անտոնովիչը։ ԿՏԱԿ-ը ներկայացրեց «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում» ստեղծված պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հաշվառման ենթահամակարգը, որը նախատեսվում է փորձարկել Լոռու մարզում: