Office 365 համակարգին միացել են ևս 88 դպրոցներ

Ապրիլի 6, 2020

Տեղեկացնում ենք, որ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) Օֆիս 365–ին միացել են ևս 88 դպրոցներ (մինչ այս սինխրոնիզացվել էին 60 դպրոցներ):

Յուրաքանչյուր դպրոց ԴԿՏՀ մուտք գործելուց հետո կարող է միանալ  Office 365–ին՝  իր էջի ներքևի աջ անկյունում ավելացած «Office 365» մուտքի վանդակի միջոցով (կցված նկար 1)։

Այնուհետև անհրաժեշտ է ծանոթանալ և հետևել տեղադրված ուղեցույցներին (կցված նկար 2):