«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հոկտեմբեր ամսին

Նոյեմբերի 5, 2018

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի հոկտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 980,316  էջի դիտում և շուրջ 84,974 այցելու:

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 1979 գրառում, ստեղծվել է 34 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 44 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 40 նոր էլեկտրոնային կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում հոկտեմբերին մասնագետների կողմից կազմակերպվել է 4 դասընթաց՝ 122 գործընկեր-ուսուցիչների համար: Բացի այդ, ԿՏԱԿ-ը տարբեր մարզերի 68 ուսուցիչների համար վարում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (15․10․2018-15․11.2018)։