Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հոկտեմբերի 19-20-ը կազմակերպել էր երկօրյա սեմինար-շնորհանդես՝ ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների՝ կառավարման համակարգերի, Հայաստանի կրթական ցանցի բովանդակության, վերապատրաստումների և համագործակցության ներկայացման նպատակով։
Սեմինար-շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, նախարարության վարչությունների և բաժինների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների պետեր, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, կրթության պատասխանատուներ, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։
ԿՏԱԿ-ի տնօրենը և աշխատակիցները ներկայացրեցին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, դրանց իրականացման նպատակով ձեռնարկվող աշխատանքները (սեմինար-շնորհանդեսի նյութերը կցվում են)։
Տարբեր զանգվածային լրատվամիջոցներ անդրադարձել են և լուսաբանել երկօրյա սեմինարի աշխատանքը․