«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի սեպտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 1,845,994 էջի դիտում և շուրջ 80,433 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5:38 րոպե:
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Հայկական կրթական միջավայր - ֆորումում սեպտեմբերին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 1650 գրառում, ստեղծվել է 37 նոր թեմա: Այդ ընթացքում ֆորումում գրանցվել է 50 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 64 նոր կրթական պաշար:
«Հեռավար ուսուցում» համակարգում սեպտեմբեր ամսին մասնագետների կողմից կազմակերպվել է 4 դասընթաց՝ 106 գործընկեր-ուսուցիչների համար: