«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունիս-օգոստոս ամիսներին

Սեպտեմբերի 3, 2018
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ամռան ամիսներին (հունիսի 1-ից օգոստոսի 31-ը) ունեցել են ավելի քան 2,220,230  էջի դիտում և շուրջ 103,717այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 5․47 րոպե:

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում գրանցված օգտվողների կողմից կատարվել է 8,433 գրառում, ստեղծվել է 75 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 106 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 186 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում հունիս-օգոստոս ամսներին մասնագետների կողմից կազմակերպվել է 13 դասընթաց՝ 344 գործընկեր-ուսուցիչների համար: Բացի այդ, ԿՏԱԿ-ը ուսուցիչների համար անցկացրել և ամփոփել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (05.07.2018-05.08.2018) Տարբեր առարկաների 42 մասնագետներ ակտիվ և արդյունավետ մասնակցության համար ստացել են հավաստագրեր: