«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը ապրիլ ամսին

Մայիսի 3, 2018

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի ապրիլ ամսին ունեցել են ավելի քան 830,126 էջի դիտում և շուրջ 48,878 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 8.78 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ապրիլ ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 6,303գրառում, ստեղծվել է 87 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 62 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում ապրիլ ամսին տեղադրվել է 187 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում ապրիլ ամսին մասնագետների կողմից կազմակերպվել է 8 դասընթաց՝ 194 գործընկեր-ուսուցիչների համար: Բացի այդ, ԿՏԱԿ-ը մարտ-ապրիլ ամիսներին, տարբեր առարկաների 44 ուսուցիչների համար անցկացրել է և ամփոփել «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը: