Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները հասանելի են «Պաշարների շտեմարանում»

Ապրիլի 10, 2018
Նորություններ

2017-2018 ուսումնական տարվա Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական տվյալներն ու ցուցանիշները տեղադրված են «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուստարվա վիճակագրական տվյալները» էջում:

Վիճակագրական աղյուսակներն ու շարքերը կազմվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից լրացվող «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների հիման վրա:
2017-2018 ուսումնական տարվա վարչական վիճակագրական հաշվետվությունների բաշխման, հավաքագրման, ստուգման, տվյալների մուտքագրման ու ամփոփման աշխատանքները կազմակերպել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: