Գործում է «Հարմոնիա» հիմնադրամի «թեժ գիծը»

Ապրիլի 06, 2020

Հարգելի գործընկերներ, հիշեցնում ենք, որ աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, գործում է համակարգչային սարքավորումների սպասարկման և տեխնիկական աջակցման թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 500-140 և (010) 500-143, որը սպասարկում է «Հարմոնիա» հիմնադրամը։

Հեռավար ուսուցման համակարգերի գործարկման հետ դժվարություններ ունենալու դեպքում ևս կարող եք զանգահարել թեժ գիծ և ստանալ անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։