Հայտարարություն հեռավար ուսուցման վերաբերյալ

Մարտի 18, 2020

Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ,

Հեռավար ուսուցման հնարավությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջին` heravar.armedu.am` heravar@ktak.am հասցեով:

Հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, heravar@ktak.am :

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն