Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության և հեռավար ուսուցման բաժին

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) բովանդակության և հեռավար ուսուցման բաժինը հիմնականում իրականացնում է հետևյալ աշխատանքները.

 Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում ստեղծվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը` «Կրթական համալիր էջ» պորտալը, որը շահագործվում է 2007թ. դեկտեմբերից։ Այն խոշոր կրթական տեղեկատվական միջավայր է. Էլեկտրոնային բովանդակության 3–րդ համահայկական մրցույթում ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել է հաղթող, ներկայացվել և մասնակցել է միջազգային մրցույթի: Այժմ այն վերանվանվել է և «Հայկական կրթական միջավայր» պորտալը ներկայանում է նոր տեսքով և արդիականացված ծրագրային ապահովմամբ: Պարբերաբար թարմացվում և հարստացվում են պորտալի տեղեկատվական նյութերն ու կրթական պաշարները, միասնական կրթական-տեղեկատվական միջավայրում կազմակերպվում են առցանց տարբեր միջոցառումներ: 

Պորտալի շահագործմանը զուգահեռ ստեղծվել և գործարկվում են նաև պորտալի ենթակայքերը.

  • «Հայկական կրթական միջավայր» ֆորումը. հանրային քննարկման են ներկայացվում կրթական փաստաթղթերի, ուսումնական առարկաների չափորոշիչների ու ծրագրերի նախագծեր, մրցույթներով անցած, դպրոցներում փորձարկվող դասագրքեր և ուսուցչի ձեռնարկներ, կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվություններ և ոլորտի հիմնահարցերին վերաբերվող քննակումներ:
  • «Հեռավար ուսուցում» համակարգը. կազմակերպվում են տարբեր առարկաների հեռավար դասընթացներ դասավանդողների և սովորողների խմբերի համար: Հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով, պարբերաբար, ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար կազմակերպվում են մասնագիտական որակավորման դասընթացներ՝ «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմայով, իսկ տարբեր ուսումնական առարկաները դասավանդողների համար՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Հեռավար ուսուցման համակարգի հմտություններին տիրապետող տարբեր առարկաների մասնագետներ մշակում և իրենց գործընկերերի համար վարում են ուսումնական հեռավար դասընթացներ:
  • «Պաշարների շտեմարան» կայքը, ըստ դասակարգված բաժինների տեղադրված են բազմաթիվ էլեկտրոնային պաշար, այդ թվում հիմնական դպրոցի տարբեր ուսումնական տարիների գործող և փորձարկվող դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, Ազգային փոքրամասնությունների (քրդերեն, եզդիերեն) դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, Դպրոցական առարկայական և այլ օլիմպիադաների նյութերը, «Կրթություն» շաբաթաթերթի հրապարակված բոլոր համարները, դպրոցական առարկաների ուսումնամեթոդական նյութեր, փաստաթղթեր և այլ կրթական պաշարներ:
  • «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», պարունակում է 7-12-րդ դասարանների չորս ուսումնական առարկաների՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաչափություն, լաբորատոր և գործնական աշխատանքներ, ցուցադրություններ, տեսական  նյութեր, որոնք հասանելի են և՛ առցանց, և՛ բեռնելու հնարավորությամբ։
  • Եվրոպական միության eTwinning Plus ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող կայքը:
  • Դպրոցական կայքերի ստեղծման նպատակով ուսումնական հաստատություններին «Դպրոցական կայքեր» միջավայրում տրամադրվում են ենթադոմեններ, կայքի հայալեզու կաղապար և մուտքի հնարավորություն, ցուցաբերվում է առկա և առցանց խորհրդատվություն, որի արդյունքում Հայաստանի բոլոր դպրոցները կունենան արդիականացված կայքեր՝ տրամադրլով իրենց գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:
  • «Հանրակրթությունը Հայաստանում. Վիճակագրական տեղեկատու» կայքը (ժամանակավորապես չի գործում՝ տարվող տեխնիկական աշխատանքների պատճառով):
  • «Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգ» կայքը (2013-2015):
  • «Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգ» կայքը (2013-2015):
  • «Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգ միասնական ցանկով» կայքը (2015):
  • «Ավարտական փաստաթղթերի և հաշվառման համակարգ» կայքը:

Ստեղծվել և շահագործվում են կրթական այլ կայքեր

Կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում իրականացվում են հետևյալ աշխատանքները.

  • մասնակցություն ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Գործընկերներ ուսման ոլորտում» (Partners in Learning, PiL) փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում անցկացված միջոցառումներին (մասնավորապես՝ Geeks on Wheels, Office 365),
  • կրթական կազմակերպություններին ցուցաբերվում է տեղեկատվական աջակցություն,
  • տարբեր շահագրգիռ կազմակերպությունների տրամադրվում են հանրակրթության ոլորտը բնութագրող ամփոփ վիճակագրական տեղեկանքներ ու աղյուսակներ::

Բաժնի պետ
Մանուշակ Ավետիսյան
manush@ktak.am

Ավագ մասնագետ
Վահե Երիցյան
vahe@ktak.am

Մասնագետ 
Մարիետա Դումիկյան
marieta@ktak.am

Մասնագետ 
Տաթևիկ Յափունջյան
tatevik@ktak.am

Մասնագետ 
Նոռա Սմբատյան
nora@ktak.am

ՇԻՀԿ-ի
վարորդ-օպերատոր
 
Տիգրան Միրիբյան
tmiribyan@mail.ru

ՇԻՀԿ-ի
վարորդ-օպերատոր
 
Արթուր Միրիբյան
aamiribyan@mail.ru