Այց Արցախի Հանրապետություն

Նոյեմբերի 7, 2017

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցները՝ ՀԿՑ կառավարման և ծրագրային ապահովման բաժնի գլխավոր ադմինիստրատորը,  ավագ մասնագետ Հայկ Թադևոսյանը և մասնագետ Արսեն Տոնոյանը 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ (7 օր) այցելեցին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` Արցախի դպրոցներում համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման ու շրջկենտրոնի դպրոցներում անլար կապի (wifi) ապահովման համար նախագծային աշխատանքներ կատարելու նպատակով:

Աշխատանքային խումբը եղավ ԱՀ շրջկենտրոնների և գյուղերի թվով  20 դպրոցներում և իրականացրեց նախատեսված՝ համակարգիչների ծրագրային և տեխնիկական սպասարկման, իսկ շրջկենտրոնների դպրոցներում նաև՝ անլար կապի ցանցի նախագծման աշխատանքները:

Դպրոցների ցանկ.

Քարավաճառ՝ Քարվաճառի և Նոր Վերիշենի դպրոցներ,
Հադրութ՝ Հադրութի, Տողի, Դրախտիկի դպրոցներ,
Մարտակերտ՝ Մարտակերտի 1-ին, Մարտակերտի 2-րդ, Նոր Մարաղայի դպրոցներ,
Ասկերան` Ասկերանի, Իվանյանի, Նորագյուղի դպրոցներ,
Մարտունի՝ Մարտունու 1-ին, Մարտունու 2-րդ, Գիշիի, Խնուշինակի, Ճարտարի դպրոցներ,
Բերձոր՝ Բերձորի 1-ին, Բերձորի 2-րդ, Աղավնոյի դպրոցներ,
և Շուշիի միջնակարգ դպրոց: