Դպրոցների վարկանիշավորման տվյալների վերլուծության ներկայացում

Հունիսի 14, 2017
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այսօր  ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում (ԿԱԻ)  ներկայացրեցին դպրոցների վարկանիշավորման տվյալների վերլուծության արդյունքները և պատասխանեցին առաջադրված հարցերին: Քննարկմանը ներկա էին ԿԱԻ-ի մասնագետները և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծության արդյունքները (հաշվետվությունը) ամփոփել են ԿՏԱԿ-ի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետները։ Աշխատանքի նպատակն է պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Այն տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/18209: