«Հայկական կրթական միջավայրի» նոր կրթական պաշարները

Փետրվարի 27, 2017

«Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» ենթակայքում (http://lib.armedu.am) 2017թ. հունվար - փետրվար ամիսներին, ըստ դասակարգված բաժինների, տեղադրվել է ավելի քան 300 նոր ուսումնամեթոդական էլեկտրոնային պաշար, այդ թվում՝

  • «2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադա» բաժնում՝ 42 (մարզային և դպրոցական փուլերի մասնակիցների ցուցակներ, առաջադրանքներ, պատասխաններ, արդյունքներ և այլն)
  • «Մեթոդական նյութեր» բաժնում՝ 79 (թեմատիկ պլանավորումներ ու առարկայական ծրագրեր, բաց դասերի, դասղեկի ժամի ու միջոցառումների պլաններ, գրավոր աշխատանքների ու թեստերի տարբերակներ, մեթոդական հոդվածներ և այլն)
  • «Ուսումնական նյութեր» բաժնում՝ 81 (տարբեր առարկաների ուսումնական նյութեր, ցուցադրություններ)
  • «Կրթություն» շաբաթաթերթի հունվար-փետրվար ամիսների հրատարակված բոլոր 8 համարների էլեկտրոնային տարբերակները,
  • Տարբեր կրթական փաստաթղթեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլն:

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված  են ավելի քան 6040 կրթական էլեկտրոնային պաշարներ: