ԿՏԱԿ-ը հայտարարում է «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընդլայնման մեկնարկը

Փետրվարի 25, 2016
Նորություններ

ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն հայտարարում է «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի ընդլայնման մեկնարկը:

Բոլոր դպրոցները, որոնք ցանկանում են միանալ այս ծրագրին, մինչև 2016թ. մարտի 4-ը ներառյալ etwinning@ktak.am հասցեին պետք է ուղարկեն նամակ, որը ստորագրված կլինի դպրոցի տնօրենի կողմից, ինչպես նաև նախապես ընտրված 3-4 ուսուցիչների տվյալները (Անուն, Ազգանուն, դասավանդած առարկան, աշակերտների տարիքային խումբը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, օտար լեզուների իմացությունը, ինչպես նաև այն առարկաների կամ թեմաների շրջանակը, որի շուրջ ցանկանում է համագործակցել), որոնք սկզբնական շրջանում կմասնակցեն «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրին:

Հետևյալ էջերում՝ http://etwinningplus.armedu.am/doc/eTwinning-Plus.pdf և http://etwinningplus.armedu.am/doc/etw.pdf, համառոտ նկարագրված է ի՞նչ է Իթվինինգը և ի՞նչ կտա ուսուցիչներին ու աշակերտներին մասնակցությունն այս ծրագրին։

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել (010) 578453 հեռախոսահամարով՝ Վահե Երիցյանին