Առցանց հանդիպում IQUAD Learning Solutions-ի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 14, 2020
Նորություններ

Լիբանանյան «IQUAD Learning Solutions» ընկերության նախաձեռնությամբ առցանց հանդիպում կազմակերպվեց ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ։ IQUAD Learning Solutions-ի ներկայացուցիչ Լ․ Թաշչյանը համառոտ ներկայացրեց ընկերության գործունեության շրջանակները, առաջարկվող` հեռավար ուսուցման և կրթության կառավարման կազմակերպման նպատակով ստեղծված լուծումները։ 

Այնուհետև, ԿՏԱԿ-ի տնօրեն Ա․ Պողոսյանը տեղեկացրեց մեր կրթական համակարգում օգտագործվող տեխնոլոգիական լուծումների, մշակված և գործող համակարգերի մասին։ Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին լիբանանյան ընկերությանը՝ կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկի և հանդիպման կազմակերպման, ինչպես նաև՝ հետագա հնարավոր համագործակցության համար։