«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22–ին

Հունիսի 15, 2020

Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։ Երրորդ փուլի երեք խմբերում ընդգրկված ավելի քան 500 հայտատուներից դասընթացին մասնակցել են 336 ուսուցիչներ, որոնցից 139-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։ 

Հայտարարում ենք, որ նույն թեմայով չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22-ին, որում կընդգրկվեն արդեն հայտ ներկայացրած շուրջ 400 ուսուցիչներ, ովքեր կտեղեկացվեն նախօրոք՝ կստանան https://elearning.armedu.am/ համակարգ մուտքի իրենց տվյալները։ 

Հարգելի գործընկերներ, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» (https://elearning.armedu.am/) համակարգում թե՛ ԿՏԱԿ-ի կազմակերպած հեռավար վերապատրաստումները, թե՛ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող ուսուցիչների վարած բոլոր դասընթացներն անվճար են։

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն