Այց Արցախի Հանրապետություն

Հոկտեմբերի 21, 2019
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչները, տնօրեն Արտակ Պողոսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ից 19-ը ներառյալ այցելեցին Արցախի Հանրապետություն։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգն Արցախում փորձնական տարբերակով ներդնելու և փորձարկելու, Արցախի ուսուցիչներին հեռավար ուսուցման դասընթացներին ներգրավելու, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակներում նոր ծրագրեր իրականացնելու հարցերը։

Անդրադարձ եղավ նաև շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) աշխատանքներին․ ԱՀ ԿԳՍ նախարարության ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն հայտնեցին ՇԻՀԿ-ի մասնագետների կազմակերպած դասընթացների ու վերապատրաստումների, ինչպես նաև համակարգչային տեխնիկական և ծրագրային խնդիրները կարգավորելու գործում դպրոցներին պատրաստակամ աջակցության ցուցաբերելու համար։