Առաջին դասարանցիների առցանց ընդունելության համակարգն առայժմ փակ է

Փետրվարի 27, 2019

Առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը (https://toschool.emis.am/) կգործարկվի ՀՀ կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) համապատասխան հանձնարարականը լինելուն պես: Նախատեսվում է լայն իրազեկում իրականացնել համակարգի գործարկման մասին։ Համակարգն առայժմ փակ է: