«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը հունվար ամսին

Փետրվարի 7, 2019

«Հայկական կրթական միջավայր» պորտալի ու հիմնական ենթակայքերի («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ»«Հեռավար ուսուցում») 2019 թվականի հունվար ամսի վիճակագրությունը հետևյալն է․

  • ավելի քան 987,968 էջի դիտում
  • շուրջ 72,172 այցելու
  • յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը՝ 4:14 րոպե: 

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ավստրիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հունվար ամսին․

  • «Հայկական կրթական միջավայր - ֆորումում» կատարվել է 2716 գրառում, ստեղծվել է 53 նոր թեմա, գրանցվել է 74 նոր մասնակից:
  • «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 73 նոր կրթական պաշար:
  • «Հեռավար ուսուցում» համակարգում կազմակերպվել է 3 դասընթաց՝ 81 մասնակիցների համար: