«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը դեկտեմբեր ամսին

Հունվարի 8, 2019

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թվականի դեկտեմբեր ամսին ունեցել են ավելի քան 736,690  էջի դիտում և շուրջ 63,498 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 3:53 րոպե (ըստ Google Analytics-ի):

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 1447 գրառում, ստեղծվել է 19 նոր թեմա, գրանցվել է 47 նոր մասնակից, իսկ «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 43 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում դեկտեմբերին մասնագետների կողմից կազմակերպվել է 5 դասընթաց՝ 126 գործընկեր-ուսուցիչների համար: