Հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերը՝ մեկ տարածքում

Նոյեմբերի 2, 2016
Նորություններ

Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) «Հայկական կրթական միջավայրում» գործում է «Դպրոցական կայքեր» տեղեկատվական կայքը, որում ըստ մարզերի և ըստ կրթական ծրագրի աստիճանի տեղադրված են Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի հղումները:

Տեղեկացնում ենք, որ Կրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման ու զարգացման գործին խթանելու, կայքերի գործարկմանն օժանդակելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մշակվել և հրատարակվել է «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը (ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը «Պաշարների շտեմարան» կայքում), ինչպես նաև ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում ստեղծվել է հայալեզու տիրույթ, որում յուրաքնչյուր ուսումնական հաստատության տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն և անհրաժետ մասնագիտական խորհրդատվություն: