Նորություններ

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Մարտի 11, 2020
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» elearning.armedu.am  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (04․01․2020-03․03․2020թթ․), որի ընթացքում 52 մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Մարտի 6-ին դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…

Ավարտվեց ԿԱՊԳԱՀ–ի շահագործման վերապատրաստումը

Փետրվարի 25, 2020
Նորություններ
2017թ․ ստեղծված «Կրթության առանռանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգը» (ԿԱՊԳԱՀ)՝ 2018–2019-ին հաշմանդամության գնահատման գործիքների և մեթոդաբանության բարելավման և հաշմանդամություն ունեցող երեխաների մասին տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական տվյալների կառավարման նպատակով ընդլայվել և արդիականացվել է, որի արդյունքում հնարավոր կլինի համակարգել ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ԲՍՓ գործակալության և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջև տվյալների…

Նոր ձևաչափ կրթության ցուցասրահներում․ «Վիրտուալ Էքսպո» կրթական ցուցահանդես

Փետրվարի 24, 2020
Նորություններ
Փետրվարի 20-ից 22-ը տեղի ունեցավ A&WW-վիրտուալ դպրոցի կազմակերպած «Վիրտուալ Էքսպո»  կրթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն էր նոր ձևաչափով հանդիպում կազմակերպել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել վիրտուալ ցուցասրահներում ներկայացնելու իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ ցուցահանդես այցելած հյուրերի համար։ Կենտրոնական վիրտուալ կոնֆերանս դահլիճում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը 2019 թվականին

Հունվարի 17, 2020
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը՝ «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ», «Հեռավար ուսուցում», 2019 թվականի ընթացքում ըստ analytics.google.com-ի  ունեցել են․ էջի դիտում` 10,610,594 - ամսական միջինը՝ 884,216 - օրական միջինը՝ 29,070 այցելու` 527,954 - ամսական միջինը՝…

Այց Արագածոտնի մարզի Լեռնարոտի միջնակարգ դպրոց

Հունվարի 15, 2020
Նորություններ
Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները քիմիա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։ Ուսուցման մեկնարկը կազմակերպելու, աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու  նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն հունվարի 14-ին այցելեցին դպրոց, հանդիպեցին տնօրենի, ուսուցումը կազմակերպող աշխատակիցների և 7-ից 12-րդ դասարանների աշակերտների հետ։ Դպրոցի տնօրեն Ա․Սահակյանի հետ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ…

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը 2019թ․ չորրորդ եռամսյակում

Դեկտեմբերի 30, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ունեցել են 2,643,918 էջի դիտում և 169,591այցելու:

Ֆիզիկայի կիսամյակային ամփոփիչ աշխատանքն անցկացվեց հեռավար

Դեկտեմբերի 20, 2019
Նորություններ
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ֆիզիկա առարկայի  կիսամյակային ամփոփիչ աշխատանքը՝ հեռավար ձևով։ Դասընթացավար Սիլվա Գրիգորյանը բոլոր դասարանների համար կազմել էր չափորոշիչներին համապատասխանող հարցաշարեր և նախօրոք, փակ ձևով, տեղադրել «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am)։ Հաշվի առնելով դպրոցի  համակարգչային սենյակի հնարավորությունները (համացանցին միացած են 5 համակարգիչ), կիսամյակային…

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Դեկտեմբերի 12, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am)  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 72 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…

Առցանց տեսադաս՝ ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից

Դեկտեմբերի 2, 2019
Նորություններ
Նոյեմբերի 29-ին ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից առցանց տեսադաս կազմակերպվեց Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ովքեր այս ուսումնական տարում Ֆիզիկա առարկան սկսել են ուսումնասիրել հեռավար ձևով։ Հանդիպման սկզբում դպրոցի հեռավար ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը ողջունեց իր սաներին, համառոտ ներկայացրեց դասի նպատակն ու խնդիրները։ Այնուհետև, հետաքրքիր հարցադրումներ միջոցով պարզեց աշակերտների՝…

Այց Արցախի Հանրապետություն

Նոյեմբերի 25, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները նոյեմբերի 11-ից 21-ը ներառյալ (11 օր) գործուղվել էին Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքային խումբը եղավ Արցախի չորս շրջանների թվով 30 բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում․ համայնքներ դպրոցներում թարմացվեց համակարգիչների ծրագրային ապահովումը և վերացվեցին տեղային ցանցերի և համակարգչային սարքավորումների տեխնիկական անսարքությունները, իսկ …