Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը 2019թ․ չորրորդ եռամսյակում

Դեկտեմբերի 30, 2019
Նորություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը «Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում ունեցել են 2,643,918 էջի դիտում և 169,591այցելու:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Դեկտեմբերի 27, 2019
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սիրով շնորհավորում է գալիք տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:   Ցանկանում ենք, որ 2020 թվականը լինի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի,նոր հաղթանակների ու նվաճումների, ուրախության և երջանկության տարի։   Գալդ բարի, նո՛ր տարի ․․․

Ֆիզիկայի կիսամյակային ամփոփիչ աշխատանքն անցկացվեց հեռավար

Դեկտեմբերի 20, 2019
Նորություններ
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ֆիզիկա առարկայի  կիսամյակային ամփոփիչ աշխատանքը՝ հեռավար ձևով։ Դասընթացավար Սիլվա Գրիգորյանը բոլոր դասարանների համար կազմել էր չափորոշիչներին համապատասխանող հարցաշարեր և նախօրոք, փակ ձևով, տեղադրել «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am)։ Հաշվի առնելով դպրոցի  համակարգչային սենյակի հնարավորությունները (համացանցին միացած են 5 համակարգիչ), կիսամյակային…

Ավարտվեց «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

Դեկտեմբերի 12, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am)  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 72 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած…

Առցանց տեսադաս՝ ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից

Դեկտեմբերի 2, 2019
Նորություններ
Նոյեմբերի 29-ին ԿՏԱԿ-ի Հեռավար ուսուցման կենտրոնից առցանց տեսադաս կազմակերպվեց Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, ովքեր այս ուսումնական տարում Ֆիզիկա առարկան սկսել են ուսումնասիրել հեռավար ձևով։ Հանդիպման սկզբում դպրոցի հեռավար ուսուցչուհի Սիլվա Գրիգորյանը ողջունեց իր սաներին, համառոտ ներկայացրեց դասի նպատակն ու խնդիրները։ Այնուհետև, հետաքրքիր հարցադրումներ միջոցով պարզեց աշակերտների՝…

Այց Արցախի Հանրապետություն

Նոյեմբերի 25, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները նոյեմբերի 11-ից 21-ը ներառյալ (11 օր) գործուղվել էին Արցախի Հանրապետություն` դպրոցների համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքային խումբը եղավ Արցախի չորս շրջանների թվով 30 բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում․ համայնքներ դպրոցներում թարմացվեց համակարգիչների ծրագրային ապահովումը և վերացվեցին տեղային ցանցերի և համակարգչային սարքավորումների տեխնիկական անսարքությունները, իսկ …

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

Նոյեմբերի 14, 2019
Նորություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավատ իրականացման նպատակով: Նշված ֆինանսավորումից  17 մլն դրամը կհատակցվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին`  հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար: Իսկ 5 մլն դրամը…

Արտագնա աշխատաժողով․ ԿՏԱԿ-ի գործունեության ներկայացում

Նոյեմբերի 1, 2019
Նորություններ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1–ը Աղվերանում կազմակերպել էր արտագնա աշխատաժողով՝ ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների․ Հայաստանի կրթական ցանցի բովանդակության հեռավար ուսուցման և վերապատրաստումների միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համագործակցության ՀՀ պետական դպրոցներում ՏՀՏ հագեցվածության կարիքի ուսումնասիրության դպրոցների և մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի  ներկայացման նպատակով։…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կգործի նոր շենքում

Հոկտեմբերի 30, 2019
Նորություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ) այսուհետ կգործի նոր ու բարեկարգ շենքում։ Բուռնազյան 37 հասցեում գործող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի…

Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով Երևանում

Հոկտեմբերի 28, 2019
Նորություններ
Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. Նոյեմբերի 4-ից 5-ը ԿՏԱԿ–ում (ՀՀ, Երևան, 0051, Բուռնազյան 37) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով: Համաժողովին մասնակցելու են Երևան քաղաքի դպրոցների Իթվինինգ ծրագրի մասնակից տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ,…