Ապրիլի 16–ին կմեկնարկի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը

Ապրիլի 13, 2020

Ամփոփվել է ՀՀ–ում արտակարգ իրավիճակում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով  հայտարարված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված առաջին դասընթացը։ Մասնակցության հայտ ուղարկած ավելի քան 4000 ուսուցիչներից առաջին փուլի չորս խմբերում ընդգրկվել էին 439 հայտատուներ, որոնցից 275–ը ցուցաբերել են ակտիվ և արդյունավետ մասնակցություն և հաջողությամբ ավարտել այն։

Հայտարարում ենք, որ ապրիլի 16–ին կմեկնարկի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երկրորդ դասընթացը՝ արդեն հայտ ուղարկած մասնագետներից կնդգրկվեն ևս շուրջ 400-ը, ովքեր առաջիկա երկու օրերին էլեկտրոնային նամակներով կտեղեկացվեն այդ մասին։

Դիմում ենք երկրորդ դասընթացում նախնական ընդգրկված մեր գործընկեր–ուսուցիչներին և խնդրում․

  • պատասխանել ապրիլի 13-15–ը ձեր էլ․ փոստին ԿՏԱԿ–ի հեռավար ուսուցման մասնագետների ուղարկված՝ դասընթացում ձեր ընդգրկվելու մասին  տեղեկացնող նամակին,
  • պատասխանել միայն դասընթացին մասնակցելու կարևորության և անհրաժեշտության դեպքում՝ խնայելով մեր և ձեր ժամանակն ու ռեսուրսները,
  • պատասխանում նշել մինչ այս նման թեմայով (ե՞րբ և ո՞ր կազմակերպության) որևէ դասընթացի մասնակցության մասին
  • պատասխան նամակներն ուղարկել մինչև ապրիլի 15–ի ժամը 18։00–ն։

Տեղեկացնում ենք, որ  «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ողջ տարվա ընթացքում։

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն