Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի դպրոցների համար

Նոյեմբերի 08, 2019

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ), ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. Նոյեմբերի 12-ից 13-ը ԿՏԱԿ–ում (ՀՀ, Երևան, 0051, Բուռնազյան 37) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:

Համաժողովին մասնակցելու են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի  դպրոցների Իթվինինգ ծրագրի մասնակից տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ, ԱԳԳ ներկայացուցիչներ:

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի  դպրոցների՝ Իթվինինգ ծրագրում գրանցված և դեռ նախագիծ չիրականացրած տնօրեններն ու ուսուցիչները:

Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը։

Օրակարգը կցվում է։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն։