Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով Վանաձորում

Սեպտեմբերի 30, 2019

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. հոկտեմբերի 4-ից 5-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՀՀ, 2019, Վանաձոր, Շինարարների 12) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:

Համաժողովին մասնակցելու են Լոռու և Տավուշի մարզերի Իթվինինգ ծրագրի մասնակից դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ, ԱԳԳ ներկայացուցիչներ:

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու նաև Լոռու և Տավուշի մարզերի՝ Իթվինինգ ծրագրով հետաքրքրված այլ դպրոցների ներկայացուցիչները:

Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք անցնել ստորև առկա հղումով և լրացնել մասնակցության հայտը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Վահե Երիցյանին (հեռախոս․՝ 010578453)։

Համաժողովի անցկացմանն աջակցում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը։

Գրանցվել

Համաժողովի օրակարգը