«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» կրթական ծրագիր

Նոյեմբերի 19, 2018

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

Ծրագրի անվանումը՝

«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխանմասնագետների պատրաստման միջոցով»   Կրթական ծրագիր

Ֆինանսավորման աղբյուրը՝

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ 

Խորհրդատվական ծառայության անվանումը` վիրտուալ պլատֆորմի և էլեկտրոնային գրադարանի մշակման և ներդրման  խորհդատվական ծառայություն

Փաթեթի համարը (համաձայն գնումների պլանի)` տող 8

 

«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը  Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցներից  ստացել է դրամաշնորհ, և նախատեսվում է այդ միջոցների մի մասն օգտագործել խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց:

Տվյալ խորհրդատվական ծառայությունը (այսուհետԾառայություններ) ներառում է հետևյալ աշխատանքները.

  • Մշակել վիրտուալ էլեկտրոնային պլատֆորմ և էլեկտրոնային գրադարան
  • Տեղադրել էլեկտրոնային պլատֆորմը և էլեկտրոնային գրադարանը ՀՊՄՀ-ի սերվերի վրա,
  • Փորձարկել և գործարկել Էլեկտրոնային պլատֆորմը և էլեկտրոնային գրադարանը
  • Տրամադրել շահագործման ընթացիկ խորհրդատվություն և առնվազն 24 ամիս երաշխիքային սպասարկում՝ համակարգի գործառույթների ընթացիկ բարելավման և փոփոխման նպատակով։

Խորհրդատվկան աշխատանքները կիրականացնի 6,5 ամսվա ընթացքում՝ 4 փուլով:

«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը համապատասխանող Խորհրդատվական ընկերություններին (այսուհետԽորհրդատուներհրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ:  Հետաքրքրված կազմակերպություններըպետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները  և  համապատասխան փորձ:

Դիմող կազմակերպությունը պետք է բավարարի փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

Կազմակերպության ընդհանուր փորձ

  • ՏՀՏ ոլորտում առնվազն 3 տարվա գործունեություն
  • Կայքերի, հարթակների ծրագրավորման առնվազն 3 տարվա փորձ

Կազմակերպության հատուկ փորձ

  • Կրթության ոլորտին առնչվող էլեկտրոնային նյութերի/հարթակի մշակման փորձ

Աշխատակազմի որակավորում

  • Կազմակերպությունը էլ-պլատֆորմի և էլ-գրադարանի աշխատանքների համար պետք է ներգրավի որակյալ աշխատակազմ՝ առնվազն երկու ծրագրավորող և առնվազն մեկ վեբ-դիզայներ։

Ծրագրավորողներին ներկայացվող պահանջներ՝

  • Ծրագրավորման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Ուսումնական պլատֆորմի կամ համանման ուսումնական կայքի ծրագրավորման փորձ
  • Օտար լեզվի՝ ռուսերեն կամ անգլերեն, իմացություն

Վեբ-դիզայներին ներկայացվող պահանջներ՝

  • Վեբ-դիզայնի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Պլատֆորմի կամ համանման կայքի վեբ դիզայնի աշխատանքների փորձ
  • Օտար լեզվի՝ ռուսերեն կամ անգլերեն, իմացություն

Խորհրդատվական կազմակերպությունը կգնահատվի հետևյալ կերպ.

  • Կազմակերպության ընդհանուր փորձը – 30 միավոր
  • Կազմակերպության հատուկ փորձը  - 40 միավոր
  • Աշխատակազմի որակավորումը  -30 միավոր

Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  • տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների ցանկը` ներառյալ պայմանագրի առարկան (նկարագրությունը), պայմանագրի արժեքը, ժամկետները և պատվիրատու կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը: Աշխատակազմի յուրաքանչյուր անդամի անձնական թերթիկը պետք է ստորագրված լինի այդ անդամի և կազմակերպության պատասխանատուի կողմից:

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի համաձայն «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով ու դրամաշնորհներով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (Խորհրդատուների ուղեցույց) Խորհրդատուի որակավորման հիման վրա ընտրության մեթոդի:   

Համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները  կարող են դիմել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ  ք.Երևան, Տիգրան Մեծի փող. 17 հասցեով, (էլ. փոստ. interdep@aspu.am­) մինչև 2018թ. դեկտեմբերի 3-ը ժամը 17:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (+37410) 597086 հեռախոսահամարով: