«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց

Մարտի 02, 2018

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է մարտի 7-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանի marieta@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 5-ը: