«ՈԶՆԻ 2018» համակարգչային մրցույթի հայտարարությունը

Փետրվարի 26, 2018

Մեկնարկել է «ՈԶՆԻ 2018» ամենամյա համակարգչային մրցույթը: 

Մրցույթի նպատակն է.

  1. Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, քանի որ այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է համակարգիչը պետք է լինի տեղին օգտագործված:
  2. Տարեցտարի առաջացնել հետաքրքրություն դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար:
  3. Հնարավորություն տալ լինել ազատ թե՛պատկերացումներում, թե՛դրանց իրագործման մեջ:
  4. Միաժամանակ նպաստել նորարար գաղափարների ձևավորմանը:
  5. Նպաստել առողջ մրցակցային պայմաններում տարեկիցների շրջանում նոր ընկերների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, տաղանդավոր երեխաների բացահայտմանը:

Մրցույթը անց է կացվում  2 փուլով՝ առաջին փուլ (դպրոցական փուլ) և երկրորդ փուլ (եզրափակիչ փուլ): Առաջին  փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել երկրորդ փուլին, որը տեղի կունենա Երևանում՝  Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում:

Մրցույթի առաջին փուլի պայմանները և հայտի ձևը կցված են:

Աշխատանքների և դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 23-ն է:
Աշակերտների աշխատանքներն ու լրացված դիմում հայտը ուղարկել vozni.mrcuyt@gmail.com էլ.հասցեին:

Ռուզան Նիկոյան և Մարիաննա Թովմասյան
«Ոզնի» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ