«Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթաց

Հունվարի 20, 2017

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպում է «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» hեռավար դասընթացը՝ դպրոցների համապատասխան մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան ստեղծել ու զարգացնել իրենց դպրոցական կայքը:

Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է փետրվարի 15-ին: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 12-ը լրացնել կցված հայտը և ուղարկել ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանի marieta@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին: