Մեր մասին

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ: ԿՏԱԿ-ի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է: 

Կազմակերպության գործունեության նպատակներն են`

  • հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը.
  • հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդնումը.
  • հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդնումը.
  • հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.
  • Հանրապետությունում տարվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի կոորդինացումը.
  • ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով, նրանց վերապատրաստումը.
  • հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը.
  • համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումը, և տրամադրումը հանրակրթական դպրոցներին.
  • համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը.
  • կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական կազմակերպությունները:

Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի և կոլեգիալ կառավարման մարմնի` ի դեմս խորհրդի: 

ԿՏԱԿ–ի խորհրդի կազմը.

  • Մանուկ Մկրտչյան, (խորհրդի նախագահ), Կրթության և գիտության նախարարի տեղակալ,
  • Արեգ Գրիգորյան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ), պրոռեկտոր (Կրթության ազգային ինստիտուտի թեկնածու),
  • Արման Գալստյան, Տրանսպորտի և կապի նախարարություն, Տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ, պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ,
  • Գրիշա Հովհաննիսյան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ, տնօրեն, 
  • Ռոբերտ Վարդանյան, «Քվանտ» վարժարան, տնօրեն,
  • Հայկազ Նավասարդյան, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, տնօրեն,
  • Աշոտ Հարությունյան, Երևանի հ. 184 միջն. դպրոց, տնօրեն,
  • Արտաշես Թորոսյան, Երևանի հ. 198 միջն. դպրոց, տնօրեն,
  • Արմեն Կուլախսզյան, (խորհրդի քարտուղար), ԿՏԱԿ, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ,
  • Արաբո Մարգարյան, ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ:
     

19.09.2011թ. ԿՏԱԿ-ի տնօրենն է Արտակ Պողոսյանը:
2006-2011թթ. կազմակերպության տնօրենն է եղել և կազմակերպության կայացման գործընթացը ղեկավարել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը:
2004-2006թթ. ԿՏԱԿ–ի տնօրենն է եղել և կազմակերպության ստեղծման գործընթացը ղեկավարել Էդվարդ Հովսեփյանը։

Տնօրեն 
Արտակ Պողոսյան
apoghosyan@ktak.am

Տնօրենի տեղակալ
Արմեն Կուլախսզյան
armen@ktak.am

Գործավար 
Ալվարդ Ասլանյան
ktak@arminco.com
alvard@ktak.am

Իրավաբան 
Լիլիթ Գևորգյան
lilit@ktak.am